Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Թուրքիան Հայաստանի ձեռքից տանում է իրանական բեռնային տարանցումները»

«Թուրքիան Հայաստանի ձեռքից տանում է իրանական բեռնային տարանցումները»
09.02.2016 | 23:31

Թուրքիան Հայաստանի ձեռքից տանում է իրանական բեռնային տարանցումները՝ փետրվարի 9-ին լրագրողներին ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը զբաղված է «Հյուսիս-Հարավ» մայրուղով, Թուրքիան արդեն գործարկել է Իրանի հյուսիս-արևմուտքից Իգդիր և Կարս քաղաքներով դեպի Սև ծով ճանապարհը։ «Քանի որ Իրանը գործարար երկիր է և չի սպասելու, թե Հայաստանը ճանապարհ կկառուցի, թե ոչ»,- ասել է Բագրատյանը։ Նա նշել է, որ նման տեմպերով և անարդյունավետ ծախսերով շատ երկար ենք ստիպված լինելու սպասել։ Բագրատյանը կոչ է արել հույսեր չփայփայել, թե Իրանը Թուրքիային չի սիրում, ուրեմն ամեն դեպքում Հայաստանի կողքին է։ «Ո՞վ է ձեզ ասել, թե չի սիրում։ Ինչո՞ւ չի սիրում։ Եվ դրանից ի՞նչ։ Այս հարցերին պատասխանելու փոխարեն, մենք ընկել ենք միամիտ ռոմանտիզմի գիրկը»,- հավելել է Հրանտ Բագրատյանը։

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ